BITCOIN PROUSDT ⇄ AMD · Երևան

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս վաճառել USDT։

Հաշվիչում գրեք գումարը, ուղարկեք հայտ կայքից կամ Telegram բոտից և ընտրեք այցի ժամը։ Գրասենյակում USDT-ն փոխանցում եք մեր TRC20 հասցեին և ստանում դրամ ու կտրոն։

Ինչպե՞ս գնել USDT դրամով։

Ուղարկեք հայտ, ընտրեք այցի ժամը և համեցեք գրասենյակ՝ ձեր TRC20 հասցեով։ Վճարում եք դրամով, մենք ուղարկում ենք USDT-ն ձեր դրամապանակին, ստանում եք կտրոն՝ գործարքի հեշով։

Որտե՞ղ է գրասենյակը և ե՞րբ է աշխատում։

Գրասենյակի հասցեն է՝ Երևան, Տերյան 62։ Աշխատանքային օրերն ու ժամերը, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերը տեսեք կայքի աշխատաժամեր բաժնում։

Հնարավո՞ր է գործարքը կատարել հեռակա։

Ոչ։ Անվտանգության նկատառումներով բոլոր գործարքները կատարվում են միայն գրասենյակում՝ ձեր անձնական ներկայությամբ։

Կարո՞ղ եմ վճարել կամ ստանալ կանխիկ։

Այո, մինչև 300,000 ֏։ Ավելի մեծ գումարների դեպքում վճարումը կատարվում է բանկային փոխանցումով։ Ցանկացած գործարքի համար անհրաժեշտ է անձնագիր։

Կա՞ նվազագույն գումար։

USDT գնելու նվազագույն գումարը 500 USDT է։ Միջնորդավճարը կախված է գործարքի գումարից. աղյուսակը տեսեք կուրսերի էջում։

Ո՞ր ցանցով եք աշխատում։

Միայն USDT՝ TRON (TRC20) ցանցում։ Հասցեն սկսվում է T տառով։ Այլ ցանցերով փոխանցումներ չենք ընդունում և չենք ուղարկում։

Անձնագիր պե՞տք է։

Այո, ցանկացած գործարքի համար անձնագիրը պարտադիր է, քանի որ ինքնությունը ստուգվում է օրենքի պահանջով։ Խնդրում ենք այն ունենալ ձեզ հետ ամեն այցի ժամանակ։

Որքա՞ն է տևում գործարքը։

Սովորաբար մի քանի րոպե այն բանից հետո, երբ փոխանցումը հաստատվում է ցանցում։ Բանկային փոխանցման դեպքում ժամանակը կախված է նաև բանկից։

Ինչպե՞ս ստուգել կտրոնը։

Սկանավորեք կտրոնի QR կոդը կամ կայքում մուտքագրեք կտրոնի կոդը։ Էջում կտեսնեք կտրոնի համարը, ամսաթիվը և գումարները, որոնք պետք է համընկնեն ձեր ձեռքի կտրոնի հետ։