Ինչպես ենք վարվում ձեր տվյալների հետ
Այս ծանուցումը վերաբերում է bitcoinpro.am կայքին և դրա հայտի ձևին։ Հավաքում ենք միայն այն, ինչ պետք է ձեզ հետ կապվելու և գործարքը նախապատրաստելու համար։
Ով է պատասխանատու տվյալների համար
Տվյալները մշակում է ՎԻՆՏԷՐ ԼՈԳԻՍՏԻՔՍ ՍՊԸ-ն (VINTER LOGISTICS LLC), ՀՎՀՀ 00252446, հասցե՝ Երևան, Տերյան 62։ Bitcoin Pro-ն այս ընկերության փոխանակման գրասենյակն է։
Ինչ տվյալներ ենք հավաքում
Երբ հայտ եք ուղարկում կայքից, ստանում ենք այն, ինչ ինքներդ եք լրացնում։
- Անունը
- Հեռախոսահամարը
- Կապի նախընտրելի եղանակը
- Գործարքի ուղղությունը և գումարը
- Այցի ընտրված ժամը
- Նշումը, եթե գրել եք
Տեխնիկական տվյալներ
Հայտն ուղարկելիս գրանցվում են նաև IP հասցեն և ուղարկման ժամը։ Դրանք պահում ենք կարճ ժամանակ և օգտագործում միայն չարաշահումները, օրինակ՝ ավտոմատ ուղարկվող հայտերը կանխելու համար։
Ինչի համար ենք օգտագործում
Տվյալներն օգտագործում ենք միայն ձեր հայտի շուրջ ձեզ հետ կապվելու և գործարքը նախապատրաստելու համար։ Դրանցով գովազդ չենք ուղարկում և այլ նպատակով չենք օգտագործում։
Որքան ժամանակ ենք պահում
Կայքից ստացված հայտերը ջնջվում են 6 ամիս անց։
Ում ենք փոխանցում
Ձեր տվյալները չենք վաճառում և չենք փոխանցում երրորդ անձանց։ Բացառություն են այն դեպքերը, երբ դա պահանջում է օրենքը։
Անձը հաստատող փաստաթղթեր
Կայքով անձնագիր կամ այլ փաստաթուղթ չենք հավաքում։ Փաստաթուղթը ստուգվում է միայն գրասենյակում՝ այնպես, ինչպես պահանջում է օրենքը։
Cookie-ներ և ձեր իրավունքները
Կայքը չի օգտագործում գովազդային կամ հետևող cookie-ներ։ Կարող է պահվել միայն ձեր ընտրած լեզուն։
Կարող եք խնդրել ձեր տվյալների պատճենը կամ դրանց ջնջումը՝ գրելով [email protected] հասցեին։ Կպատասխանենք հնարավորինս արագ։